Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 35
ԱՏՈՄ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱԼՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/5-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/7-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ատոմ Միքայելի Մալումյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16102019-06-0048 և Ատոմ Միքայելի Մալումյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05022020-06-0050 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքիՈւսանողական փողոցի թիվ 1/5-1 հասցեում գտնվող, Ատոմ Միքայելի Մալումյանիսեփականությունը հանդիսացող 0.01283հա մակերեսով հողամասի և Վանաձոր քաղաքի Ոսանողական փողոցի թիվ 1/7-1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 0.01283հա մակերեսով հողամասի փոխանակությանը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16102019-06-0048 վկայականի:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Ատոմ Միքայելի Մալումյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(7) | ՁԵՌՆՊԱՀ (2) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա. Փելեշյան | Ա.Սիրադեղյան | Գ.Քալանթարյան |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | Հ.Սիմիկյան | Ս.Ղամբարյան |
Վ.Դոխոյան | Ա.Խաչատրյան | Ա.Կարապետյան | |
Ա.Մատինյան | Կ.Բեկչյան | Ս.Կարապետյան | |
Մ.Հովհաննիսյան | Մ.Ապերյան | Վ.Կռոյան | |
Վ.Ավագյան | Հ.Ղամբարյան | Կ. Ղուկասյան | |
Ա.Ափինյան | Դ.Հակոբյան | Ռ.Մարգարյան | |
Դ.Սիմոնյան | Ս.Աղաբեկյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ