ՈՐՈՇՈՒՄ N 35-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 35-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ԱՁ Գարիկ Ղափանյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ԶԻԼ 433362 մակնիշի 513 LL 36 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենան՝ 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ ամսական վարձավճարով, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը վարձակալության հանձնել ԱՁ Գարիկ Ղափանյանին:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կնքել տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 23 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Խ․Վարդանյան Է.Մովսիսյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ․Կռոյան
Ս.Մելքոնյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Ա.Եղիազարյան
Ս․Աղաբեկյան Ռ․Մարգարյան
Հ.Մարգարյան Դ․Հակոբյան
Ա․Օհանյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like