Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 34-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 3 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով այն փաստը, որ «Գուգ-Միք» ՍՊԸ-ի կողմից խախտվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի 6.3 կետը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով, 469-րդ հոդվածի 2-րդ մասով և 616-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող աղբատար մեքենաները վարձակալության հանձնելու մասին» թիվ 146 որոշումը՝ 2015 թվականի հունվարի 12-ին կնքված տրանսպորտային միջոցի վարձակալության թիվ 3 պայմանագիրը համարելով լուծված:
- Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` «Գուգ-Միք» ՍՊԸ-ի հետ կատարել վերջնահաշվարկ` 2017 թվականի հունիսի 01-ի դրությամբ:
- Վանաձոր համայնքի ղեկավարին` «Գուգ-Միք» ՍՊԸ-ին ծանուցել պայմանագրից միակողմանիորեն հրաժարվելու մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 23 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Խ․Վարդանյան | Է.Մովսիսյան | ||
Հ.Մովսիսյան | Տ.Նազարյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Ղուկասյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ․Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Եղիազարյան | ||
Ս․Աղաբեկյան | Ռ․Մարգարյան | ||
Հ.Մարգարյան | Դ․Հակոբյան | ||
Ա․Օհանյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ