ՈՐՈՇՈՒՄ N 33

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2020 թվականի N  33

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30/1-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «ԴԵԲԵԴ» մասնաճյուղ ԱՍ-ի տնօրեն Գ.Սարգսյանի 04.02.2020թ. թիվ 01-ԳՍ-100 գրությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03022020-06-0059 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոց թիվ 30/1-1 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 13.54քմ մակերեսով հողամասը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03022020-06-0059 վկայականի՝ կադաստրային արժեքով՝ 25920 (քսանհինգ հազար ինը հարյուր քսան) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ որպես թիվ 7320 տրանսֆորմատորային ենթակայանի զբաղեցրած հողամաս:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 13.54քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

ԿՈՂՄ (23) ԴԵՄ(1) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա. Փելեշյան Վ.Ավագյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Վ.Կռոյան
Դ.Սիմոնյան Ա.Կարապետյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան Դ.Հակոբյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like