Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 32
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 02.03.2020թ. թիվ Կ-02032020-06-0004 որոշումը, կադաստրային քարտեզից քաղվածքը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0285-0027 ծածկագրից 0.00685հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0285-0027 ծածկագրից 0.00685հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքի:
2.Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0285-0027 ծածկագրից 0.00685հա մակերեսով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (23) | ԴԵՄ(1) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա. Փելեշյան | Վ.Ավագյան | |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Դոխոյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Վ.Կռոյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ