Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 32-Ա
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 02-Ի ԹԻՎ 213 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2008թ. մարտի 21-ի ««Հորովել» փակ բաժնետիրական ընկերությանը տարածք հանձնելու մասին» թիվ 8 որոշումը՝ 2008թ. ապրիլի 02-ի «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին» թիվ 213 պայմանագիրը համարելով լուծված:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու տարածքային ստորաբաժանում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 25 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Խ․Վարդանյան | Տ.Նազարյան | ||
Հ.Մովսիսյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Այվազյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Եղիազարյան | ||
Ս.Ղամբարյան | Ռ․Մարգարյան | ||
Ս․Աղաբեկյան | Կ.Բեկչյան | ||
Հ.մարգարյան | Դ․Հակոբյան | ||
Ա․Օհանյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ