ՈՐՈՇՈՒՄ N 31-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 31-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2017ԹՎԱԿԱՆԻ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ,ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» և «Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ների տնօրենների զեկուցագրերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ, 72-րդ հոդվածներով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 104-Ա որոշման թիվ 1.4, 1.10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն թիվ 1,2 հավելվածների:
  2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1.3 հավելվածը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 20 ) ԴԵՄ( 5 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան  Կ.Ղուկասյան  Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան  Հ.Այվազյան
Խ․Վարդանյան Է.Մովսիսյան  Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան  Վ.Կռոյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան  Ա.Եղիազարյան
Ա.Ափինյան Ռ․Մարգարյան
Դ.Սիմոնյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Դ․Հակոբյան
Ս.Ղամբարյան Ա․Օհանյան
Ս․Աղաբեկյան Հմարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like