ՈՐՈՇՈՒՄ N 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2020 թվականի N  30-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 194 439 000 (մեկ հարյուր իննսունչորս միլիոն չորս հարյուր երեսունինը հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:

2.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 194 439 000 (մեկ հարյուր իննսունչորս միլիոն չորս հարյուր երեսունինը հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:

3.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ  կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (26) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա. Փելեշյան Վ.Կռոյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Վ.Դոխոյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Հ.Սիմիկյան
Վ.Ավագյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ս.Կարապետյան
Դ.Սիմոնյան Ռ.Մարգարյան
Ս.Մելքոնյան Կ.Բեկչյան
Ս.Ղամբարյան Մ.Ապերյան
Ս.Աղաբեկյան Հ.Ղամբարյան
Ա.Լոքյան Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like