ՈՐՈՇՈՒՄ N 30-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 30-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21 ՀՈՒՆԻՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1873118 վկայականը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի ավագանու 21 հունիսի 2017 թվականի «Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 50-Ա որոշման 4-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ա) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «4. Հաստատության գտնվելու վայրն է .
    ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մաշտոցի 17:»:
  2. Հաստատել «Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 23 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Կ.Ղուկասյան
Ա.Ափինյան Հ.Այվազյան
Դ.Սիմոնյան Հ.Սիմիկյան
Ս.Մելքոնյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ս․Աղաբեկյան Ա.Եղիազարյան
Հ.Մարգարյան  Կ.Բեկչյան
Դ․Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like