Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 29-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Վանաձոր համայնքի 2016թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերն ու տարեսկզբի մնացորդները, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 8.355.108 (ութ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար հարյուր ութ) դրամի փոփոխություններ, որից 9.344.147 դրամի պակասեցում և 1.088.109 դրամի ավելացում՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
- Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 8355108 (ութ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար հարյուր ութ) դրամի փոփոխություններ, որից 36.166.874 դրամի պակասեցում և 27.811.700 դրամի ավելացում՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ