Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 28-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, համայնքի ավագանու կանոնակարգի 4-րդ գլխի 26-28 կետերով` համայնքի ավագանին որոշում է.
- Ստեղծել համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների անվանումները.
ա) Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողով
բ) Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողով
գ) Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողով
դ) Իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողով: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ