Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 27-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը ու ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 200000 (երկու հարյուր հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:
- Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ԿՈՂՄ ( 18) | ԴԵՄ( 6 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Հ.Սիմիկյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Վ.Կռոյան | |
Ա.Գրիգորյան | Կ․Ղուկասյան | Ա.Կարապետյան | |
Վ.Դոխոյան | Հ.Այվազյան | Ա.Եղիազարյան | |
Խ.Վարդանյան | Հ.Մարգարյան | Ռ.Մարգարյան | |
Հ.Մովսիսյան | Կ․Բեկչյան | Դ.Հակոբյան | |
Մ.Հովհաննիսյան | Ս.Մելքոնյան | ||
Ա.Ափինյան | Ս.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Ս․Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ