Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2017 թվականի N 27-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017Թ. ՄԱՅԻՍԻ 30-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է
Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մայիսի 30-ի հերթական նիստի օրակարգը.
- Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մայիսի 30-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների անվանումները հաստատելու մասին
զեկ.՝ Ա.Օհանյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝ Ա.Ավագյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝ Ա.Ավագյան
- Վանաձոր քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին
զեկ.`Լ.Դավթյան
- Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին
զեկ.`Լ.Դավթյան
- 2018թ. պետական բյուջեից հայտավորվող «Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 կամրջի նորոգում» ծախսային ծրագիրը հաստատելու մասին
զեկ.`Լ.Դավթյան
- 2018թ. պետական բյուջեից հայտավորվող «Վանաձորի թիվ 8 ՆՈՒՀ-ի շենքի կառուցում» ծախսային ծրագիրը հաստատելու մասին
զեկ.`Լ.Դավթյան
- 2018թ. պետական բյուջեից հայտավորվող ««Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում» ծախսային ծրագիրը հաստատելու մասին
զեկ.`Լ.Դավթյան
- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի անվանափոխման մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի Տարոն-2, ՔՇՀ-4, թիվ 30/1-3 հասցեում գտնվող տաղավարը և դրանով զբաղեցված հողամասը Արեն Վիրաբյանին օտարելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի ղեկավարի և «Արտավազդ և Հարություն» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի ղեկավարի և «Արտավազդ և Հարություն» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի ղեկավարի և Սիլվա Մայիլյանի միջև կնքված տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝Կ.Սարոյան
- «Հարինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված տարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝Կ.Սարոյան
- «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության» ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝Կ.Սարոյան
- Սեդա Մարիկյանի հետ կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝Կ.Սարոյան
- «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
զեկ.՝Կ.Սարոյան
- «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
զեկ.՝Կ.Սարոյան
- Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ.` Մ.Ասլանյան
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ