ՈՐՈՇՈՒՄ N 24

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի N24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 8 ՏՆԱԿԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ /2-ՐԴ ՓՈՒԼ/ / ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ/» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1,Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ//կատարվող աշխատանքների /» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2,Ծրագրի արժեքը սահմանել 308 581 002դրամ (100%)  (երեք հարյուր ութ միլիոն հինգ  հարյուր ութսունմեկ հազար երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 92 574 300,6 դրամ (իննսուներկու միլիոն հինգ հարյուր յոթանասունչորս հազար  երեք հարյուր) (30%) Հայաստանի Հանրապետության դրամ, համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի 09 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5112 /Շենքերի և շինությունների շինարարություն/  հոդվածից:

3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ․ Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Կ․ Դավթյան Հ․ Մանուկյան
Հ․ Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա․ Ալավերդյան Ա․ Հարությունյան
Ք․ Ալաբերքյան Ն․ Հովհաննիսյան
Գ․ Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․ Ղամբարյան Է․ Մարգարյան

 

You May Also Like