Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 24-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի ԹԻՎ 54-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 07-ի «Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 303-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 54-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ ( 26) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | Տ.Նազարյան | ||
Խ.Վարդանյան | Ռ.Մարգարյան | ||
Հ.Մովսիսյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Այվազյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Եղիազարյան | ||
Ս.Աղաբեկյան | Կ.Բեկչյան | ||
Հ.Մարգարյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ