Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 22-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» թիվ 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունում «համար (երկկողմանի ծնողազուրկ)» բառերը փոխարինել «և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.» բառերով:
2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի ե. պարբերությունում «Երեք» բառը փոխարինել «Չորս» բառով, իսկ «1-ին» բառը փոխարինել «մեկ» բառով:
3) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել զ. պարբերությունը:
4) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի է. և ը. պարբերությունները կարդալ որպես զ. և է. պարբերություններ:
5) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել ա. պարբերությունը:
6) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի բ., գ. և դ. պարբերությունները կարդալ որպես ա., բ. և գ. պարբերություններ:
7) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «բ. Երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար և ընտանիքի անապահովության 40 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.»:
2.Որոշման 2-րդ կետը կարդալ որպես 3-րդ կետ:
3.Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«Յուրաքանչյուր ընտանիքի մեկ երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ:»
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Ավետյան | ||
Ա.Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Ա.Ափինյան | Կ.Բեկչյան | ||
Հ.Մովսիսյան | Մ.Ապերյան | ||
Մ.Հովհաննիսյան | Դ.Հակոբյան | ||
Վ.Ավագյան | Ս.Ղամբարյան | ||
Դ.Սիմոնյան | Ս.Աղաբեկյան | ||
Ս.Մելքոնյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ