Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2017 թվականի N 22-Ա
2016թ. ԽՈՒԼ-ՀԱՄՐԵՐԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԵՎ ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԵՆԻԿ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խուլերի կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սերոբյանի գրությունը և Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ ավագանին որոշում է.
- 2016թ. խուլ-համրերի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող և ազատ ըմբշամարտի բրոնզե մեդալակիր Սենիկ Սերոբյանին նշանակել ամենամսյա նպաստ 20000 /քսան հազար/ դրամի չափով՝ 2017թ. համար:
- Վճարումը կատարել 2017թ. մայիսից մինչև դեկտեմբեր ամիս:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Գ.Քալանթարյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | ||
Ա.Կյուրեղյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ