Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2018 թվականի N 22-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱԿԱՅԻՆ ԱՎԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրները նախաձեռնող խմբի առաջարկը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի տարածքում գտնվող տնակային ավանների հիմնախնդիրները ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով` կազմված Վանաձոր համայնքի ղեկավարից, համայնքի ղեկավարի առաջին տեղակալից, աշխատակազմի աշխատակիցներից, խմբակցությունների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբի անդամներից
- Հանձնաժողովի կազմի ձևավորումը վերապահել համայնքի ղեկավարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 28 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Է.Մովսիսյան | ||
Վ.Դոխոյան | Տ.Նազարյան | ||
Խ.Վարդանյան | Ք.Մարուքյան | ||
Հ.Մովսիսյան | Կ.Ղուկասյան | ||
Մ.Հովհաննիսյան | Հ.Այվազյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Եղիազարյան | ||
Ս.Աղաբեկյան | Կ.Բեկչյան | ||
Ա.Օհանյան | Դ.Հակոբյան | ||
Հ.Մարգարյան | Ռ.Մարգարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ