ՈՐՈՇՈՒՄ N 21-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 21-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018Թ. ՄԱՐՏԻ 29-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. մարտի 29-ի հերթական նիստի օրակարգը.

  1. Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. մարտի 29-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
    զեկ. Մ.Ասլանյան
  2. Տնակների բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքի հատկացման վերաբերյալ
    զեկ.՝ նախաձեռնող խումբ
  3. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի թիվ 2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
    զեկ.՝ Ա.Օհանյան
  4. Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 54-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
    զեկ.՝ Ա.Օհանյան
  5. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի թիվ 7-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
    զեկ.՝ Ա.Օհանյան
  6. Վանաձոր համայնքի 2018-2021 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին
    զեկ.՝ Ն.Մամուլյան
  7. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Վանաձոր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 109-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
    զեկ.՝ Վ.Գրիգորյան
  8. Վանաձոր համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմը և անդամների քանակը հաստատելու մասին
    զեկ.՝Ա.Հովհաննիսյան
  9. Վանաձոր համայնքի ղեկավարին կից, Վանաձոր համայնքի տարածքում հասարակական կարգով գործող թվով 3 (երեք) խորհրդակցական մարմինների կազմերը հաստատելու մասին
    զեկ.՝ Ա.Հովհաննիսյան
  10. Վանաձոր համայնքի ավագանու 21 հունիսի 2017 թվականի թիվ 50-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
    զեկ.՝ Գ.Բադյան
  11. Վանաձոր համայնքի ավագանու 11 դեկտեմբերի 2017թվականի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 104-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
    զեկ.՝ Գ.Մացակյան
  12. Վանաձորի համայնքի ավագանու 2008 թվականի մարտի 21-ի թիվ 8 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2008 թվականի ապրիլի 02-ի թիվ 213 պայմանագիրը լուծելու մասին
    զեկ.՝ Վ.Դավիթավյան
  13. Վանաձոր համայնքի «Վանաձորի Գր.Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի ժողովրդական համույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին
    զեկ.՝ Վ.Դավիթավյան
  14. Վանաձոր համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 146 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2015 թվականի հունվարի 12-ի տրանսպորտային միջոցի վարձակալության թիվ 3 պայմանագիրը 2017 թվականի հունիսի 01-ի դրությամբ լուծելու մասին
    զեկ.՝ Վ.Դավիթավյան
  15. Համայնքային սեփականություն հանդիսացող աղբատար մեքենան վարձակալության հանձնելու մասին
    զեկ.՝ Վ.Դավիթավյան
  16. «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
    զեկ.՝ Վ.Դավիթավյան
  17. Վազգեն Արշակի Բադալյանին Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 47/1-3 հասցեում գտնվող արվեստանոցը նվիրատվությամբ հանձնելուն համաձայնություն տալու մասին
    զեկ.՝ Վ.Դավիթավյան
  18. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գներ սահմանելու մասին
    զեկ.՝ Ս.Աբովյան
  19. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
    զեկ.՝ Ս.Աբովյան
  20. Արման Անդրանիկի Ալեքսանյանին, Անդրանիկ Արմանի Ալեքսանյանին, Արթուր Արմանի Ալեքսանյանին և Նաիրա Քյարամի Պողոսյանին Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 57/16 հասցեում գտնվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (բնակելի տունը, իր զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը) օտարելու մասին
    զեկ.՝ Ս.Աբովյան
  21. Զորիկ ժիրայրի Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին
    զեկ.՝ Ս.Աբովյան
  22. Ռաֆիկ Կոմիտասի Բոշյանի հիշատակը հավերժացնող անվանատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին
    զեկ. Ս.Աբովյան
  23. Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցով, տիկնիկային թատրոնով և Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տարածքով սահմանափակված կանաչ գոտին անվանակոչելու մասին
    զեկ.՝ Ս.Աբովյան
    զեկ.՝ Գ.Բադյան
  24. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
    զեկ.` Մ.Ասլանյան

 

 

ԿՈՂՄ ( 27 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Է.Մովսիսյան
Վ.Դոխոյան Տ.Նազարյան
Խ.Վարդանյան Ք.  Մարուքյան
Հ.Մովսիսյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Հ.Այվազյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Դ.Սիմոնյան Վ.Կռոյան
Ս.Մելքոնյան Ա.Կարապետյան
Ս.Ղամբարյան Ա.Եղիազարյան
Ս.Աղաբեկյան Կ.Բեկչյան
Ա.Օհանյան Դ.Հակոբյան
Հ.Մարգարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like