ՈՐՈՇՈՒՄ N 20-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2017 թվականի N  20-Ա

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ, ՎԻՐԱՎՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Սոցիալական աջակցության  մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ավագանին որոշում  է.

  1. 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված Կարեն Դավթյանի, Սպարտակ Քալաշյանի, Հայկ Մինասյանի, Արսեն Առաքելյանի, Վահան Միքաելյանի, Գոռ Խուդինյանի, Նոդարիկ Մարգարյանի ընտանիքներին տրամադրել դրամական աջակցություն՝ յուրաքանչյուր ընտանիքին 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (հավելված 1):
    Վիրավոր ազատամարտիկների և զինծառայողների Վարժիկ Համբարյանի, Հովհաննես Նալբանդյանի, Դավիթ Աբովյանի, Համիկ Սիմոնյանի, Սարգիս Գրիգորյանի, Տիգրան Հարությունյանի, Ալբերտ Մալումյանի, Հովհաննես Պողոսյանի, Վարդան Առաքելյանի, Անդրանիկ Հարությունյանի ընտանիքներին տրամադրել դրամական աջակցություն՝ յուրաքանչյուր ընտանիքին 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով (հավելված 2):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Կյուրեղյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply