ՈՐՈՇՈՒՄ N 2-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020 թվականի N  2-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 –Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 752 105 900 (յոթ հարյուր հիսուն երկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:

2.Հաստատել Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն հավելված թիվ 2-ի:

3.Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 1 102 224 900 (մեկ միլիարդ մեկ հարյուր երկու միլիոն երկու հարյուր քսանչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 3-ի:

4.Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 3-րդ կետերից բխող  փոփոխություններին համապատասխան:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ-րդ օրը:

ԿՈՂՄ (25) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Վ.Կռոյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Հ.Խլոպուզյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
Մ.Հովհաննիսյան Կ. Ղուկասյան
Վ.Ավագյան Ա.Ավետյան
Դ.Սիմոնյան Ա.Սիրադեղյան
Ս.Մելքոնյան Հ.Սիմիկյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ա.Լոքյան Ռ.Մարգարյան
Մ.Ապերյան Դ.Հակոբյան
Հ.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like