Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ԱՅԳՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՏԱՐՈՆ-2 և ՏԱՐՈՆ-4 ԱՅԳԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Վանաձոր համայնքի «Շառլ Ազնավուրի» անվան այգու հիմնանորոգում, Տարոն-2 և Տարոն-4 այգիների կառուցում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագրի արժեքը սահմանել 234 218 390 (երկու հարյուր երեսունչորս միլիոն երկու հարյուր տասնութ հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 116 531 034 /60%/ հարյուր տասնվեց միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի 06 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից, այլ ներդրող՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ 24 000 000 /քսան չորս միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ /10,2%/:
3․ Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ (26) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Խ.Վարդանյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Դոխոյան | Ա.Ավետյան | ||
Ա.Մատինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Դ.Սիմոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Մելքոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Ղամբարյան | Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ