Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 184
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 76 ՀԱՍՑԵԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԲՈՒ ԼԵՌՆԱՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՊԱՐԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի նախագահ Էմմա Պետրոսյանի գրությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 56-Ն որոշմամբ հաստատված Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, գլխավոր հատակագծի լրամշակման նախագծային առաջադրանքը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 15.08.2013 թվականի թիվ 7/ՊՓ-267 փորձաքննության եզրակացությունը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով և 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեի արևմտյան մասում գտնվող 2.03893հա մակերեսով հողամասի հատակագծման նախագիծը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեի արևմտյան մասում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 2.03893հա մակերեսով հողամասը` համաձայնԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի, 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպությանը` լեռնահեծանվային պարկ հիմնելու համար:
3.Վանաձոր համայնքի ղեկավարին` իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:
4. Վանաձոր համայնքի ղեկավարին` սույն որոշումը եռօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա. Ափինյան | ||
Գ.Քալանթարյան | Ք.Մարուքյան | ||
Ա.Գրիգորյան | Կ. Ղուկասյան | ||
Ա. Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Բեկչյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա. Ավետյան | ||
Վ. Կռոյան | Ա.Լոքյան | ||
Ս.Մելքոնյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Ղամբարյան | |||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ