ՈՐՈՇՈՒՄ N 183

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N  183

ՋԵՄՄԱ ՍԻՐՎԵՆԻ ԽԱՐԱԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱԹՈՒՄԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21-1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱԹՈՒՄԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 22-1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ջեմմա Սիրվենի Խարազյանի լիազորված անձ Հովհաննես Իսրայելի Պողոսյանի դիմումը, 29.03.2019թ. տրված թիվ 1038 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ: 741-20190329-90-3691655), Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22072019-06-0026 և  Ջեմմա Սիրվենի Խարազյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07112019-06-0014 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքիԲաթումի փողոցի թիվ 21-1/2 հասցեում գտնվող, Ջեմմա Սիրվենի Խարազյանի սեփականությունը հանդիսացող 0.01592հա մակերեսով հողամասի և Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի թիվ 22-1/1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 0.01592հա մակերեսով հողամասի փոխանակությանը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22072019-06-0026 վկայականի:

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Ջեմմա Սիրվենի Խարազյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Ա. Փելեշյան Վ. Կռոյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Վ.Ավագյան Ք. Մարուքյան
Խ.Վարդանյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան
Ս.Մելքոնյան Ա. Ավետյան
Ս.Ղամբարյան Կ. Բեկչյան
Ա. Ափինյան Ա.Լոքյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like