Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 182
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 20.11.2019թ. թիվ Կ-20112019-06-0059 որոշումը, կադաստրային քարտեզի քաղվածքը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0452-1004 ծածկագրից 0.00347հա մակերեսով հողամասը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամաս և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-0452-1004 ծածկագրից 0.00347հա մակերեսովհողամասի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքի:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0452-1004 ծածկագրից 0.00347հա մակերեսով հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (1) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա. Փելեշյան | Ա. Ավետյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Ափինյան | Ք. Մարուքյան | ||
Խ.Վարդանյան | Կ. Բեկչյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Կ. Ղուկասյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Լոքյան | ||
Վ. Ավագյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ