Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 181
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`
ա) Բնակելի նշանակության շինությունների համար
(10 տարի ժամկետով)
1ա.1 Մոսկովյան փողոց, թիվ 20-1/6 հողամաս 0,03207հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0268-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 6414 դրամ:
1ա.2 Տարոն-4 Սեբաստիայի նրբանցք թիվ 7 հողամաս 0,04հա, կադաստրային ծածկագիր – 06-001-115-ից,հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 8000 դրամ
բ) Հասարակական սպասարկման օբյեկտների համար
(10 տարի ժամկետով)
1բ.1 Կ. Դեմիրճյան փողոց, թիվ 25-5/5 հողամաս 0,04364հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0268-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 69824 դրամ:
1բ.2 Երևանյան խճուղի, թիվ 86/1-6 հողամաս 0,00336հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0763-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 20160 դրամ:
գ) Ավտոտնակների համար
(10 տարի ժամկետով)
1գ.1 Իսահակյան փողոց, թիվ 4/1 հողամաս 0,0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0744-ից,
հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 432 դրամ:
ԿՈՂՄ (15) | ԴԵՄ(2) | ՁԵՌՆՊԱՀ (3) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Վ. Ավագյան | Ք.Մարուքյան | Ա. Կարապետյան |
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | Դ.Հակոբյան | Վ. Կռոյան |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | Կ. Ղուկասյան | |
Ա. Ափինյան | Ա.Խաչատրյան | ||
Խ.Վարդանյան | Ա. Ավետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Կ. Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Լոքյան | ||
Ս.Ղամբարյան | |||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ