Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2017 թվականի N 18-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ ավագանին որոշում է.
- Հաստատել Վանաձոր համայնքի ներքոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 հավելվածների.
1.1/ «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ /հավելված 1/
1.2/ «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 2/
1.3/ «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 3/
1.4/ Վանաձորի «Տարոն» համալիր մարզադպրոց ՀՈԱԿ /հավելված 4/
1.5/ «Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 5/
1.6/ Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց ՀՈԱԿ /հավելված 6/
1.7/ «Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 7/
1.8/«Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 8/
1.9/«Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 9/
1.10/ «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 10/ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 13) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 2 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | |
Գ.Քալանթարյան | Ա.Կյուրեղյան | |
Ա.Գրիգորյան | ||
Վ.Դոխոյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Հ.Մովսիսյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ