ՈՐՈՇՈՒՄ N 178

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N  178

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել՝

ա) Ոչ բնակելի՝ նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ համաձայն հավելված թիվ 1-ի,

բ) Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի մեկ խորանարդ մետր աղբի տեղափոխման արժեք՝ 2382 ՀՀ դրամ,

գ) Շինարարական մեկ տոննա աղբի տեղափոխման արժեք՝ 4016 ՀՀ դրամ:

2.Շինարարական և խոշոր եզրաչափերով աղբ առաջացնողների կողմից սեփական միջոցներով աղբի տեղափոխման թույլտվության դրույքաչափ սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից հաշվարկվելիք դրույքաչափի 10%-ի չափով։

3. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը իրականացնել Վանաձորի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով։

4. Աղբի հավաքման և փոխադրման վերաբերյալ թույլտվությունը տրամադրել աղբահանության և սանիտարական մաքրման նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին համապատասխան։

5. Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորների միջոցով։

6. Վանաձոր համայնքի աղբահանությունն իրականացնել ըստ ընտրված գոտիների՝

I գոտի՝ Թագավորանիստ, ՈՒսանողական, Դիմաց թաղամասեր

II գոտի՝ Խանդակ, Խնձորուտ թաղամասեր

III գոտի՝ Կենտրոն, Ցալկուտ, Ջուխտ Ախպուր թաղամասեր

IV գոտի՝ Վանաձոր թաղամաս

V գոտի՝  Քիմշեն թաղամաս

VI գոտի՝ Տավրոս, Տարոն,Առափնյա, Առդա թաղամասեր

VII գոտի՝ Բազում թաղամաս

Ըստ զանգվածի՝ մեկ տոննա կենցաղային աղբի տեղափոխման արժեք՝

I գոտի՝  40կմ – 794561 ՀՀ դրամ

II գոտի՝  46կմ – 875080 ՀՀ դրամ

III գոտի՝ 32կմ – 655087 ՀՀ դրամ

IV գոտի՝ 35կմ – 729100 ՀՀ դրամ

V գոտի՝  30կմ – 633340 ՀՀ դրամ

VI գոտի՝  25կմ – 563180 ՀՀ դրամ

VII գոտի՝ 40կմ – 794561 ՀՀ դրամ

7.Վանաձոր համայնքի սանիտարական մաքրումն իրականացնել ըստ ընտրված գոտիների համար նախատեսված սանիտարական մաքրման ենթակա փողոցների` համապատասխան ծավալներով` համաձայնհավելված թիվ 2-ի:

8. Հաստատել համայնքի տարածքում աղբարկղների (կոնտեյներներ) տեղադրման վայրերի ցանկը, բազմաբնակարան շենքերի աղբամուղերի հասցեները, շրջիկ երթերի միջոցով աղբահանություն իրականացնող փողոցների ցանկը և աղբի տեղափոխման ժամանակացույցը՝ համաձայն հավելված թիվ3-ի:

9.Համայնքում առաջացող աղբի տարեկան ծավալը կազմում է 28085 տն։ Աղբահանության աշխատանքներն իրականացնել հատուկ կահավորված աղբատար և բեռնատար ինքնաթափ մեքենաների միջոցով։

10.Կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը տեղափոխել աղբի տեսակավորման և վերամշակման արտադրամաս կամ աղբաթափման համար սահմանված Արջուտ գյուղին հարակից աղբաթափման վայր:

11.Շինարարական աղբը տեղափոխել հատուկ այդ նպատակի համար նախատեսված Տարոն-4 թաղամասին կից գտնվող աղբաթափման վայր:

12. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 23 դեկտեմբերի 2015 թվականի թիվ  63-Ա որոշումը։

13.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(1) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան Ք. Մարուքյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Դ.Հակոբյան
Խ.Վարդանյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Կ. Ղուկասյան
Ս.Մելքոնյան Կ. Բեկչյան
Ս.Ղամբարյան Վ. Կռոյան
Վ. Ավագյան Ա. Ավետյան
Ա. Ափինյան Ա.Լոքյան
Ա. Մատինյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like