Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 177
«ՎԱՆԱՁՈՐԻ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատարի գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.«Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 617.7քմ մակերեսով մարզադահլիճը, որը գտնվում է Մխ. Հերացու թիվ 41 հասցեում, 3 տարի ժամկետով, աշխատանքային օրերին ժամը 9:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում տարեկան 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով հանձնել վարձակալության «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին՝մարմնամարզության դասեր պարապելու նպատակով:
2.«Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-իտնօրենին՝ «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 18 հոկտեմբերի 2019 թվականի ««ՎանաձորիԱլբերտԱզարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության մարզադահլիճները «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին վարձակալությամբ հանձնելու մասին» թիվ 134 որոշումը:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Լոքյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Խ.Վարդանյան | Ա.Խաչատրյան | ||
Մ.Հովհաննիսյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | Ք. Մարուքյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Վ. Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Ա. Ափինյան | Կ. Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ