ՈՐՈՇՈՒՄ N 176

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N  176

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 58/53-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱԼԵՔՍԱՆ ԱՎԵՏԻՔԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19112019-06-0062 և Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25062013-06-0022 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, 07.11.2019թ. ԱՐՄԵՆ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Մոսկովյան փողոց 58/53-3 ավտոտնակի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին    որոշում է.

1,Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 58/53-3 հասցեում գտնվող Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծիլրամշակման նախագծիհամաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 18.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 81440 (ութսունմեկ հազար չորս հարյուր քառասուն) դրամով և դրա վրա գտնվող 17.46քմ մակերեսով ավտոտնակը՝ 133000 (հարյուր երեսուներեք հազար) դրամով՝ ԱՐՄԵՆ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն, ուղղակի վաճառքի ձևով օտարել  Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանին:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել հողամասի և ավտոտնակի առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (2)
Մ.Ասլանյան Վ. Ավագյան Ա.Կարապետյան
Գ.Քալանթարյան Մ.Ապերյան Վ.Կռոյան
Ա.Գրիգորյան Դ.Հակոբյան
Մ.Հովհաննիսյան Ա.Փելեշյան
Ս.Մելքոնյան Կ.Դավթյան
Ա.Ափինյան Ա.Խաչատրյան
Ա.Լոքյան Ք. Մարուքյան
Խ.Վարդանյան Կ. Բեկչյան
Ս.Ղամբարյան Կ. Ղուկասյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like