ՈՐՈՇՈՒՄ N 175-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N  175-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ԳՈՒՅՔԻ, ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 86-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի գոտիավորումը և գործակիցները (Հավելված թիվ 1):

2.Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների չափերն՝ ըստ գոտիների և գործունեության տեսակների (Հավելված թիվ 2):

3.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 25 հոկտեմբերի 2017 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին» թիվ 86-Ն որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ԿՈՂՄ (16) ԴԵՄ(1) ՁԵՌՆՊԱՀ (1)
Մ.Ասլանյան Մ.Ապերյան Ք. Մարուքյան  Ա.Կարապետյան
Գ.Քալանթարյան Դ.Հակոբյան
Ա.Գրիգորյան Ա.Փելեշյան
Մ.Հովհաննիսյան Կ.Դավթյան
Ս.Մելքոնյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Կ. Բեկչյան
Ս.Ղամբարյան Կ. Ղուկասյան
Վ. Ավագյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like