ՈՐՈՇՈՒՄ N 174

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N  174

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել գույքահարկի գծով արտոնություն, սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր համայնքում հաշվառված՝ հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների մասով:

2. Սույն որոշմամբ սահմանված գույքահարկից ազատվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցության հետևանքով 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամ դարձած անձինք, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և գույքի կադաստրային արժեքը չի գերազանցում 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամը:

բ) Գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

գ) Գույքահարկով հարկվող, սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ՝ հարկ վճարողի հայեցողությամբ:

դ) Սույն որոշմամբ սահմանված արտոնությունը տարածվում է 2020 թվականի համար:

ե) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ԿՈՂՄ (24) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Դ.Հակոբյան
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Ա.Մատինյան Ա.Խաչատրյան
Մ.Հովհաննիսյան Ք. Մարուքյան
Ս.Մելքոնյան Ա.Ավետյան
Ա.Ափինյան Կ. Բեկչյան
Դ.Սիմոնյան Ա.Կարապետյան
Խ.Վարդանյան Ս.Կարապետյան
Ս.Ղամբարյան Վ.Կռոյան
Վ. Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Ապերյան Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like