Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 172
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնությունՎանաձորի համայնքապետարանի աշխատակազմում Վանաձոր համայնքի ավագանու խմբակցությունների փորձագետների հինգ հաստիք` 97800-ական (իննսունյոթ հազար ութ հարյուրական) ՀՀ դրամ աշխատավարձով և գործավարների հինգ հաստիք` 93000-ական (իննսուներեք հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
2. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագրեր:
ԿՈՂՄ (24) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Դ.Հակոբյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ք. Մարուքյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Ավետյան | ||
Ա.Ափինյան | Կ. Բեկչյան | ||
Դ.Սիմոնյան | Ա.Կարապետյան | ||
Խ.Վարդանյան | Ս.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Վ.Կռոյան | ||
Վ. Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Մ.Ապերյան | Ա.Լոքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ