Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2018 թվականի N 17-Ա
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐԱՄ ՌԱՖԻԿԻ ԽՈՅԵՑՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արամ Խոյեցյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1906858 վկայականը, «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված կաթսայատան շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ թիվ 8 հասցեում գտնվող, Արամ Խոյեցյանին վարձակալության իրավունքով պատկանող, համաձայն հաստատված Վանաձոր քաղաքի լրամշակման գլխավոր հատակագծի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 303.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով 579942 /հինգ հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր քառասուներկու/ դրամով և դրա վրա գտնվող 303.0քմ արտաքին /266.76քմ ներքին/ մակերեսով, վարձակալության իրավունքով պատկանող կաթսայատունը՝ համաձայն «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության 2005000 /երկու միլիոն հինգ հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արամ Խոյեցյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 28 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | ||
Ա.Օհանյան | ||
Հ.Մարգարյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Տ.Նազարյան | ||
Ք. Մարուքյան | ||
Կ. Ղուկասյան | ||
Հ.Այվազյան | ||
Ս.Կարապետյան | ||
Հ.Սիմիկյան | ||
Վ.Կռոյան | ||
Ա.Կարապետյան | ||
Ա.Եղիազարյան | ||
Ռ.Մարգարյան | ||
Կ.Բեկչյան | ||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ