Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 169
«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 11 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.«Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի վերակառուցում» ծրագրային հայտը ներկայացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագրային հայտի հաստատման դեպքում համայնքի բյուջեից կատարել ծրագրի ընդհանուր գումարի 10%-ի չափով ներդրում։
3. Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ (25) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Դ.Հակոբյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ք. Մարուքյան | ||
Վ.Ավագյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Ափինյան | Ա.Ավետյան | ||
Դ.Սիմոնյան | Կ. Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Ս.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ա.Կարապետյան | ||
Ա.Լոքյան | Վ.Կռոյան | ||
Մ.Ապերյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ