Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թվականի N 167-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.ՀաստատելՎանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 2824182.0 հազար դրամ.
բ) ծախսերի գծով՝ 2824182.0 հազար դրամ.
Գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5․Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6.Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8.«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2020 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
9․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
զեկ. Մ.Ասլանյան
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(8) | ՁԵՌՆՊԱՀ (2) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Վ.Ավագյան | Ք.Մարուքյան | Կ. Ղուկասյան |
Գ.Քալանթարյան | Ս.Մելքոնյան | Ա.Ավետյան | Ս.Ղամբարյան |
Ա.Գրիգորյան | Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | |
Վ.Դոխոյան | Դ.Սիմոնյան | Վ.Կռոյան | |
Խ.Վարդանյան | Ա.Լոքյան | Ա.Կարապետյան | |
Ա.Մատինյան | Ա.Փելեշյան | Ս.Կարապետյան | |
Հ.Մովսիսյան | Կ.Դավթյան | Մ.Ապերյան | |
Մ.Հովհաննիսյան | Ա.Խաչատրյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ