Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 164
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 66/16-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՀՐԱՄ ՀԱԿՈԲԻ ԶԱՀՐԵՋՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՕՏԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վահրամ Հակոբի Զահրեջյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01112019-06-0059 վկայականը, ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության կողմից 17.11.2004թ. տրված թիվ ՊՆ.36/7156 տեղեկանքը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 66/16-1 հասցեում գտնվող 0.00261հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով, անհատույց տրամադրել 1996 թվականի մարտական գործողությունների մասնակից Վահրամ Հակոբի Զահրեջյանին:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վահրամ Հակոբի Զահրեջյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի օտարման պայմանագիր:
ԿՈՂՄ (20) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ