ՈՐՈՇՈՒՄ N 161

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N  161

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 29Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1933ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 06-001-0417-0013 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռոբերտ Աշխարհբեկի Միքայելյանի դիմումը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից տրված թիվ ՄՏ-03052019-06-0450 միասնական տեղեկանքը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2019 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 092/9187 գրությունը,  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 1/փ-79 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության քաղաքաշինական առաջարկության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1902842 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Փոխել Վանաձոր համայնքի Մոսկովյան փողոցի թիվ 29ա հասցեում գտնվող 0.1933հա մակերեսով 06-001-0417-0013 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը` բնակավայրերի հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի:

2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Վանաձոր համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ  կադաստրի կոմիտեի  Լոռու մարզային ստորաբաժանում:

ԿՈՂՄ (19) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Հ.Ղամբարյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like