Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 160
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից 15.11.2019թ. տրված անշարժ գույքի գնահատման թիվ 11/15191 և թիվ 11/15192 հաշվետվությունները, ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագրերը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել աճուրդով օտարվող հետևյալ գույքերի մեկնարկային գները՝
ա) Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Նարեկացու փողոց, թիվ 32/5 հասցեում գտնվող 341,42քմ մակերեսով հասարակական նշանակությամբ մասնաշենք՝ մեկնարկային գին սահմանելով 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ՝ «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09464հա մակերեսով (կադաստրային ծածկագիր -06-001-0257-0093) հողամաս՝ մեկնարկային գինը 1քմ հողամասի համար սահմանելով 1914 ՀՀ դրամ:
բ) Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Ուսանողական փողոց, թիվ 6-40 հասցեում գտնվող 281.84քմ մակերեսով հասարակական նշանակությամբ գրադարան՝ մեկնարկային գին սահմանելով 1280000 (մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով անցկացնել աճուրդով վաճառք:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 2) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | Հ.Ղամբարյան | |
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | Դ.Հակոբյան | |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | ||
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Ափինյան | Ա.Սիրադեղյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Վ.Ավագյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Մելքոնյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Ղամբարյան | Կ.Բեկչյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ