Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2018 թվականի N 16-Ա
ԳԵՎՈՐԳ ԷԴՎԱՐԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 58/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 44-2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Գևորգ Խաչատրյանի լիազորված անձ Անդրանիկ Խաչատրյանի դիմումը, 25.12.2017թ. թիվ 1001 լիազորագիրը /նոտարական ակտի կոդ: 775-2017/1225-79-2079169/, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02022018-06-0014 վկայականը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20042012-06-0159 և թիվ 25072017-06-0025 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 58/2 հասցեում գտնվող, Գևորգ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող 88.0քմ մակերեսով հողամասի և Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 44-2 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 87.6քմ մակերեսով հողամասի փոխանակությանը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02022018-06-0014 վկայականի:
- Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Գևորգ Խաչատրյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 28 ) | ԴԵՄ( 0 ) | ՁԵՌՆՊԱՀ ( 0 ) |
---|---|---|
Մ.Ասլանյան | ||
Ա.Գրիգորյան | ||
Խ.Վարդանյան | ||
Ա.Մատինյան | ||
Մ.Հովհաննիսյան | ||
Ա.Ափինյան | ||
Վ.Ավագյան | ||
Դ.Սիմոնյան | ||
Ս.Մելքոնյան | ||
Ս.Ղամբարյան | ||
Ա.Լոքյան | ||
Ա.Օհանյան | ||
Հ.Մարգարյան | ||
Ա.Փելեշյան | ||
Կ.Դավթյան | ||
Է.Մովսիսյան | ||
Տ.Նազարյան | ||
Ք. Մարուքյան | ||
Կ. Ղուկասյան | ||
Հ.Այվազյան | ||
Ս.Կարապետյան | ||
Հ.Սիմիկյան | ||
Վ.Կռոյան | ||
Ա.Կարապետյան | ||
Ա.Եղիազարյան | ||
Ռ.Մարգարյան | ||
Կ.Բեկչյան | ||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ