Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 159
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`
ա) Հասարակական սպասարկման օբյեկտների համար
(10 տարի ժամկետով)
1ա.1 Աղայան փողոց, թիվ 86-5/1 հողամաս 0,0032հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0718-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 19200 դրամ:
բ) Այգեգործական նպատակով հողամասերի համար
(10 տարի ժամկետով)
1բ.1 Սարի թաղ 3-րդ փողոց, թիվ 32/1-1 հողամաս 0.125 հա, կադաստրային ծածկագիր- 06-001-3866-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 25000 դրամ:
գ) Ավտոտնակների համար
(10 տարի ժամկետով)
1գ.1 Տիգրան Մեծի պողոտա, թիվ 34-40/1 հողամաս 0,00522հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0436-ից, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 1253 դրամ:
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(3) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | Վ.Ավագյան | |
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | Հ.Ղամբարյան | |
Ա.Գրիգորյան | Կ.Դավթյան | Դ.Հակոբյան | |
Ա.Մատինյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Ափինյան | Ա.Սիրադեղյան | ||
Հ.Մովսիսյան | Հ.Սիմիկյան | ||
Ս.Մելքոնյան | Ա.Կարապետյան | ||
Ս.Ղամբարյան | Ռ.Մարգարյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ