Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 157-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետով և «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 8.1 հոդվածի 2-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (21) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | ||
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Ափինյան | Հ.Սիմիկյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ռ.Մարգարյան | ||
Ս.Մելքոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ