ՈՐՈՇՈՒՄ N 156-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N  156-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ  68-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության, մարզիկներին և մարզիչներին սպորտային նպաստ նշանակելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2.Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 17-ի «Վանաձոր քաղաքի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության, նրանց առաջին հնգյակի խրախուսման, հերթական օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին և մարզիչներին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի պատանիների և դեռահասների առաջնություններում հաղթողներին և մրցանակակիրներին ամենամսյա նպաստ նշանակելու կարգը հաստատելու և Վանաձորի համայնքի ավագանու 2003թ. դեկտեմբերի 12-ի թիվ 226-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 68-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան Դ.Հակոբյան
Ա.Փելեշյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like