ՈՐՈՇՈՒՄ N 154

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N  154

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված ավտոմեքենայի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել աճուրդով օտարվող Վանաձոր համայնքի հաշվեկշռում գտնվող ԿՕ-440-2 (Գազ-3309) մակնիշի աղբատար ավտոմեքենայի մեկնարկային գինը՝ 950000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ըստ «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված ավտոմեքենայի գնահատման հաշվետվության:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով անցկացնել աճուրդով վաճառք:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան Դ.Հակոբյան
Ա.Փելեշյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like