ՈՐՈՇՈՒՄ N 15-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2018 թվականի N 15-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 11 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 28 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 30 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 31 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 34 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 35 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 41 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03112014-06-0001, 08092017-06-0027, 05022014-06-0018, 29122014-06-0013, 08012018-06-0030, 23102017-06-0050 վկայականները, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.05.2008թ. թիվ 1873118, 26.10.2011թ. թիվ 1877300, 25.10.2006թ. թիվ 2050853 վկայականները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 09.07.2009թ. թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

 

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 28 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ», Մաշտոցի փողոց թիվ 17 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ», Չուխաջյան փողոց թիվ 18ա հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ», Աբեղյան փողոց թիվ 46/1-1 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 28 մանկապարտեզ», Ուսանողական փողոց թիվ 91 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ», Ներսիսյան թաղամաս թիվ 6 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 31 մանկապարտեզ», Տարոն-3 Տաշիրի խճուղի թիվ 5 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 34 մանկապարտեզ», Տարոն-4 Ածխահատների թիվ 33 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 35 մանկապարտեզ», Շիրակացու փողոց թիվ 17/1-1 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 41 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, մանկապարտեզների շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով փոխանցելու «Վանաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 11 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 28 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 31 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 34 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 35 մանկապարտեզ», «Վանաձոր համայնքի թիվ 41 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին:
  2. Որոշման 1-ին կետում նշված մանկապարտեզներին հանձնվող շենք շինությունները և դրանցով զբաղեցված հողամասերը թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:
  3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:
  4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրերի կնքման գործընթացը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 28 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
 Մ.Ասլանյան
 Ա.Գրիգորյան
 Խ.Վարդանյան
 Ա.Մատինյան
 Մ.Հովհաննիսյան
 Ա.Ափինյան
 Վ.Ավագյան
 Դ.Սիմոնյան
 Ս.Մելքոնյան
 Ս.Ղամբարյան
 Ա.Լոքյան
 Ա.Օհանյան
 Հ.Մարգարյան
 Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
 Է.Մովսիսյան
Տ.Նազարյան
Ք.  Մարուքյան
Կ. Ղուկասյան
Հ.Այվազյան
Ս.Կարապետյան
Հ.Սիմիկյան
Վ.Կռոյան
Ա.Կարապետյան
Ա.Եղիազարյան
Ռ.Մարգարյան
Կ.Բեկչյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply