Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 149
«ՀԱՇՎԱՊԱՀ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 102-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի ««Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 102-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ԿՈՂՄ (19) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (2) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ա.Փելեշյան | Հ.Սիմիկյան | |
Գ.Քալանթարյան | Կ.Դավթյան | Ա.Կարապետյան | |
Ա.Գրիգորյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Մատինյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Ափինյան | Ռ.Մարգարյան | ||
Հ.Մովսիսյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Մ.Ապերյան | ||
Ս.Մելքոնյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Ղամբարյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Աղաբեկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ