Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 147
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ,ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 104-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վանաձոր համայնքի ներքոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1,2,3,4,5,6,7,8,9,10 հավելվածների:
1.1 «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 1/
1.2 «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 2/
1.3«Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 3/
1.4 «Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 4/
1.5 «Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 5/
1.6 «Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 6/
1.7 «Վանաձորի «Տարոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ / հավելված 7/
1.8 «Վանաձորի ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 8/
1.9 «Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 9/
1.10 «Վանաձորի ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ /հավելված 10/:
2.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 104-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ԿՈՂՄ (20) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ.Դավթյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Խաչատրյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Սիրադեղյան | ||
Ա.Մատինյան | Հ.Սիմիկյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Հ.Մովսիսյան | Ռ.Մարգարյան | ||
Վ.Ավագյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Ղամբարյան | ||
Ս.Աղաբեկյան | Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ