ՈՐՈՇՈՒՄ N 144

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N  144

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հիմնադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ):

2.Հաստատել «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը՝ «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ն օրենքով սահմանված կարգով հաշվառելու համար:

ԿՈՂՄ (21) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան Ա.Խաչատրյան
Ա.Գրիգորյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Հ.Մովսիսյան Ռ.Մարգարյան
Վ.Ավագյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան Դ.Հակոբյան
Ա.Փելեշյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like