ՈՐՈՇՈՒՄ N 139


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2018 թվականի N  139

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ղեկավարի 28.09.2018թ. թիվ 079/4945 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել արտոնություն «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի 2018թվականի գույքահարկի գծով՝ ազատելով 826908 /ութ հարյուր քսանվեց հազար ինը հարյուր ութ/ ՀՀ դրամ գումարի վճարումից:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:

 

ԿՈՂՄ ( 18 ) ԴԵՄ( 7 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Ք. Մարուքյան Վ.Ավագյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Կ.Ղուկասյան
Ա.Գրիգորյան Տ.Նազարյան Հ.Այվազյան
Ա.Մատինյան Մ.Ապերյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան Վ.Կռոյան
Մ.Հովհաննիսյան Դ.Հակոբյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Ս.Աղաբեկյան Ա.Եղիազարյան
Դ.Սիմոնյան Ա.Լոքյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like