Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2019 թվականի N 139
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 12.07.2019թ. թիվ Կ-09/07/2019-34-0046 և ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 12/09/2019թ. թիվ Կ-12092019-06-0010 որոշումները, կադաստրային քարտեզի քաղվածքներն և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-4000-0001 ծածկագրից 0.0090հա և 06-001-0437-0025 ծածկագրից 0,0345հա մակերեսով հողամասերը սխալմամբ հաշվառվել է որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը06-001-4000-0001 ծածկագրից 0.0090հա և06-001-0437-0025 ծածկագրից 0,0345հա մակերեսով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:
2. Վանաձոր համայնքի ղեկավար Մ. Ասլանյանին՝ դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-4000-0001 ծածկագրից 0.0090հա և 06-001-0437-0025 ծածկագրից 0,0345հա մակերեսով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայական տրամադրելու համար:
ԿՈՂՄ ( 19) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Ս.Աղաբեկյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Փելեշյան | ||
Ա.Մատինյան | Կ.Դավթյան | ||
Ա.Ափինյան | Ա.Խաչատրյան | ||
Վ.Ավագյան | Ք. Մարուքյան | ||
Ս.Մելքոնյան | Կ. Ղուկասյան | ||
Ս.Ղամբարյան | Հ.Սիմիկյան | ||
Մ.Ապերյան | Վ.Կռոյան | ||
Հ.Ղամբարյան | Կ.Բեկչյան | ||
Դ.Հակոբյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ